Թուրքական «Radikal»-ը հաղորդում է վերջին տեղեկությունները Ստամբուլից: Այս պահին ցուցարարները կրկին սկսել են հավաքվել կենտրոնական Թաքսիմ հրապարակում: Այնուհանդերձ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններում այսօր որոշակի դրական փոփոխություն կար: Նախ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն խնդրեց ցուցարարներից, այնուհետև որոշում ընդունվեց մեղմացնել ոստիկանների միջամտությունը ցույցերին և ամենակարևորը Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունից Սուրեյա Օնդերը հանդիպումը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, որից հետո նա հայտարարել էր. «Սրանից հետո ցույցերը պետք է վերածվեն մի ընդունելության»:
Այս պահին հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ շարունակում են իրենց ցույցերը երգերով և թյուրքյուներով (ժողովրդական երգ): Ինչպես ցույցերի նախորդ օրերին, այնպես էլ այսօր, Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի երկրպագուների «Çarşı» խումբը քայլերթով շարժվում է դեպի Թաքսիմ: Քայլերթի ընթացքում խմբին են միացել նաև այլ ցուցարարներ՝ այսպիսով կազմելով մոտ 2 հազար հոգանոց երթ:
Tags: թուրքիա
