Բռնաբարության դեպքերին վերջ դնելու համար Մումբայ քաղաքում արգելվել են կանացի ներքնազգետ ցուցադրող մանեկենները

i2Կանացի ներքնազգեստ ցուցադրող մանեկենները հնարավոր է արգելվեն Մումբայի խանութներից՝ հաշվի առնելով Հնդկաստանում տեղի ունեցած բազմաթիվ բռանաբարության դեպքերը:

Մումբայի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել քաղաքի խանութներից դուրս կիսամերկ մանեկենների ցուցադրումը արգելելու վերաբերյալ:

Օրինագիծը ուժի մեջ կմտնի քաղաքային հանձնակատարի կողմից հաստատվելուց հետո:

Այս որոշման կայացման մասին լուրը տարածվել է անցած երկու օրվա ընթացքում Հնդկաստանում  արևմտյան ծագում ունեցող երկու կնոջ բռնաբարություններից հետո:

Ներքնազգեստ հագած մանեկենների ցուցադրումն արգելող օրինագիծը առաջարկել է քաղաքի խորհրդի անդամներից մեկը, որի կարծիքով նման մանեկենները ոչ միայն նվաստացնում են կնոջը, այլև կարող են տղամարդկանց ոգեշնչել նրանց վրա հարձակվելու համար:

Չնայած այս օրինագիծը արգելում է մանեկենները ցուցադրել խանութներից դուրս, սակայն դրանք խանութի ներսում ցանկացած կերպ կարող են ցուցադրվել:

Բիզնես ղեկավարները պնդում են, որ մանեկենները ոչ մի կապ չունեն նման բռնությունների հետ, քանի որ այսօր ինտերնետային գրեթե բոլոր կայքերում կարելի է հանդիպել անպարկեշտ նկարների: Սակայն քաղաքային խորհրդի անդամը պատասխանել է, որ ինտերնետային կայքերը միանգամայն տարբերվում են մանեկեններից, քանի որ դրանք այցելելու համար տվյալ մարդը հստակ ընտրություն է կատարում, իսկ մանեկենների դեպքում մարդիկ այընտրանք չունեն, քան դրանք տեսնելը:

 

Tags: