“Սև հովազի” հետ հարաբերությունները դադարեցնելուց հետո, ռուսաստանցի օլիգարխ Վլադիսլավ Դորոնինը սիրավեպ է սկսել երկարաոտ մոդել Լուո Զիլինի հետ: Նա “Միսս Չինաստան-2011” ի տիտղոսակիրն է:
“Կապիտալ գրուպի” 50-ամյա տիրոջ ու 25-ամյա չինուհու հարաբերությունները խաչ դրեցին աղջկա կարիերային այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին վերջինիս լուսանկարները:
Նյու Յորքի մոդելային MIX Model գործակալության նախագահը հայտնել է, որ իրենք պայմանագիրը չեղյալ են հայտարարել.”Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այսուհետ Լուո Զիլինի հետ չենք համագործակցելու մի քանի պատճառով”: Գործակալության ղեկավարի խոսքով, համագործակցությունը դադարեցվել է նախորդ շաբաթ` մադելի “ոչ պրոֆեսիոնալ վարքագծի ու աշխատանքային վարքականոնը խախտելու պատճառով”:
Չինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, մոդելն իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 2003-ին` ոգեշնչվելով Սինդի Քրոուֆորդի կենսագրությամբ: Կարճ ժամանակում նա կարողացել է անվանի դիզայներների սրտերը գերել ու հայտնի բրենդեր ներկայացնել(Chanel, Bvlgari, Cartier, Gucci, Guess, Armani, Ferragamo, Versace, Bottega Veneta, Louis Vuitton, Marc Jacobs, Chloe):
Նա մեծ ճանաչում ձեռք բերեց այն ժամանակ, երբ իր երկիրը ներկայացրեց “Միսս Տիեզերքի” 60-րդ մրցույթին ու զբաղեցրեց 4-րդ տեղը:
Իսկ Դորոնինը մի քանի ամիս է , ինչ Նաոմի Քեմբլի հետ հարաբերությունները դադարեցնելու պատճառով հայտնվել է պապարացցիների ուշադրության կենտրոնում:
Tags: մոդել
