Բանգքեվ ցեղատեսակի Պուի անունով շունը քաղաքային աղբանոցում պլաստիկե տոպրակ է հայտնաբերել, որում նորածին էր: Դեպքը կատարվել է Բանգկոկից 75 կմ հեռավորության վրա գտնվող Այյութայ նահանգում:
Խելացի շունն իր տիրոջ տուն է բերել նորածնով տոպրակը: Տերերը լսելով իրենց շան բարձր հաչոցը, դուրս են եկել ու տեսել ատամներով բռնած տարօրինակ տոպրակը, որը բացելով հայտնաբերել են նորածին երեխա:
Փոքրիկին իսկույն մոտակա հոսպիտալ հասցրին: Բժիշկները պարզեցին, որ երեխան թերհաս է.նա կշռում էր 2,2 կգ: Իշխանություններն արդեն սկսել են երեխայի ծնողների որոնումները: Պատճառները նույնպես փորձում են պարզել:
Երեխային փրկելու համար խելացի շանը պարգրևատրել են կաշեփոկով ու կարմիր խաչի տեղի ներկայացուցչության մեդալով: Շան տիրոջը դրամական պարգևավճար են հանռնել:
Tags: Թաիլանդ
