ԱՄՆ Պետդեպարտամենտը խնդրել է Թուրքիայում գտնվող ամերիկացիներին չմասնակցել ցույցերին և ուշադիր հետևել երկրում տիրող իրավիճակին, հաղորդում է “ՌԻԱ Նովոստի”-ն:
“ԱՄՆ քաղաքացիները, որոնք ճանապարհորդում կամ ապրում են Թուրքիայում, պետք է ուշադիր լինեն բռնության հնարավորությունների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ցույցերից և մարդկանց կուտակումներից։ Նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերը կարող են վերաճել բռնության”,- հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Թուրքիայում ամերիկացիների վրա հարձակումներ չեն եղել, սակայն ԱՄՆ քաղաքացիները հայտնվել են թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվածների թվում։
Ամերիկացիներին խորհուրդ է տրվել գրանցվել Պետդեպարտամենտի հատուկ ծրագրում, որը թույլ է տալիս ճանապարհորդողներին հրատապ հաղորդագրություններ ստանալ ամերիկյան իշխանություններից։ Ամերիկացիներին խնդրվում է նաև կապվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան, Ստամբուլում, Ադանայում և Իզմիրում հյուպատոսությունների հետ։
Tags: ԱՄՆ, թուրքիա, ցույց