Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) ավագ գիտաշխատող Թալիբով Շահլար Թալիբօղլուն ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, գիտաշխատողն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել, որում նշել է, որ այդ քայլին դիմում է ֆինանսական խնդիրների, կյանքից հոգնելու պատճառով: Ըստ կայքի`գիտաշխատողին “սպանել է” ցածր աշխատավարձը:
ԱԳԱԱ-ի Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Իլհամ Ալեքփերովը հաստատել է, որ ինստիտուտում նման աշխատակից եղել է: Սակայն տնօրենին տեղեկացրել էին, որ Թալիբովը մահացել է սեփական մահով:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
