Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամիկա. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ , փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով` Բուդաղյանի կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը տեղում է, կարողանում է հարազատների հետ շփվել, սակայն շփումները սահմանափակված են: Նաև դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալու:
Փոխգնդապետն ասաց, որ առաջիկա օրերին, երբ Բուդաղյանի վիճակը բարելավվի, նրան վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ կտեղափոխեն:
