ԳԹԿ-ն հրապարակել է հունիսի մեկին կայացած Ռուսերենի միասնական քննության գնահատականները:
Ռուսերենից քննություն է հանձնել հայտագրված 1209 դիմորդներից 1139-ը: Միջին գնահատականը 11,08 է:
Այս տարի ռուսերենից առավելագույն` 20 միավոր է ստացել 2 դիմորդ կամ 0,2 տոկոսը:
Այս տարի ռուսերենից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը, 7,5-12 միավոր է ստացել դիմորդների 46 տոկոսը, 13-17 միավոր` 27 տոկոսը, 18-20 միավոր` 12 տոկոսը:
Վաղը ժամը 9-18-ը դիմորդները քննակենտրոններում կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:
Նշենք, որ նախորդ տարի` 2012-ին ռուսերենի միասնական քննության միջին միավորը 10,3 էր: Նախորդ տարի որևէ դիմորդ 20 բալ չէր ստացել, իսկ 17,5-20 բալ էր ստացել դիմորդների ընդամենը 2,7 տոկոսը: Նախորդ տարի ավելի շատ էր նաև անբավարար ստացողների թիվը` 22 տոկոս:
Tags: բուհ, գթկ, միասնական քննություն, քննություն