Նշանավոր թուրք գրող Օրհան Փամուքը ևս անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային ցույցերին: Այդ մասին նրա հոդվածը տպագրվել է «Zeitung» և «Guardian» ամսագրերում:
«Կառավարությունը մայիս ամսին արգելեց հրապարակում ցույցեր անցկացնել: Այնուհետև որոշում կայացրեցին քաղաքի կենտրոնի այս միակ կանաչ հրապարակը վերածել սովորական մի առևտրի կենտրոնի: Էրդողանի կառավարությունը մեծ սխալ գործեց` առանց ստամբուլցիներին հարցնելու որոշելով միլիոնավոր մարդկանց համար անձնական հիշողություն հանդիսացող այդ հրապարակում և հետևում գտնվող այգում մեծ փոփոխություններ կատարել: Այս անտարբեր քաղաքականության ակունքը անկասկած կառավարության հետզհետե մեծացող ճնշող և միապետական կեցվածքն է: Կարծում եմ՝ այս հարցում վստահություն և հույս է ներշնչում այն հանգամանքը, որ ստամբուլցիները չեն կարող հրաժարվել Թաքսիմի հրապարակում քաղաքական ցույցեր անելու իրենց իրավունքից և հիշողություններից»,-գրել է Փամուքը:
Tags: թուրքիա, Օրհան Փամուք