Սաուդյան արաբացի տղամարդը իր հեռախոսից տեքստեր է ուղարկում 80 կմ/ժ արագությամբ շարժվող մեքենայի կապոտին նստած (տեսանյութ)

m2Սաուդյան արաբացի տղամարդուն նկարահանել են 80 կմ/ժ արագությամբ շարժվող մեքենայի առաջնամասում նստած` հեռախոսով տեքստ հավաքելիս:

Հոլովակում երևում է, թե ինչպես է տղամարդը մեքենայի առաջնամասում նստած ձգվում, հանգստանում և նույնիսկ օդի մեջ թափահարում ոտքերը:

Զարմանալի հոլովակը արագ ինտերնետային հիթ է դարձել և YouTube-ում անցած շաբաթ տեղադրվելուց հետո դիտվել է 1.1միլիոն անգամ:

Հոլովակը նկարահանվել է Սաուդյան Արաբիայի մայրուղիներից մեկում` այդ մեքենայի կողքից ընթացող մեկ այլ մեքենայից:

Արիասիրտ տղամարդը կրում է ավանդական արաբական զգեստ և իր ձեռքի հեռախոսով տեքստ է հավաքում:

Հոլովակի վերջում տղամարդը հետ է շրջվում և ձեռքերը դնում մեքենայի տանիքին:

Պարզ չէ արդյո՞ք հոլովակի նկարահանումը պլանավորված էր, թե ուղղակի պատահական է ստացվել:

Վերջերս կրկին սաուդյան  արաբացի հինգ տղամարդ երթևեկել էին երկու անիվի վրա տեղաշարժվող մեքենայի դրսի հատվածի վրա նստած: