Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական տարաբնույթ ծրագրերի շարքում առանձնակի տեղ է հատկացվում ընտանիքի, մայրության և մանկության խնդիրներին: Նմանատիպ ծրագրերից է երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրը:”Արծիվ” մահապարտների ջոկատի անդամ, ազատամարտիկ Վարուժան Զաքարյանի ընտանիքում վեցերորդ երեխայի՝ փոքրիկ Մանեի ծննդյան կապակցությամբ սոցիալական ծառայության տարածքային աշխատակցի ուղեկցությամբ նրանց տուն է այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով երեխայի ծննդյան կապակցությամբ, նա երեխայի մայրիկին՝ Անուշ Սարգսյանին է փոխանցել քաղաքապետարանի կողմից տրամադրված միանվագ դրամական աջակցությունը:
“Սա քաղաքապետարանի կողմից իրականացվող նմանատիպ հերթական միջոցառումն է, որի նպատակը ոչ միայն սոցիալական աջակցության ցուցաբերումն է, այլև երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ինքնատիպ զորակցություն հայտնելն ու ծնելիությունը խթանելն է”,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են, և աջակցությունը նման ընտանիքներին ցուցաբերվում է ոչ միայն դրամական, այլև պարենային և այլ ապրանքների տեսքով:
Քաղաքապետարանի կողմից աջակցություն է ցուցաբերվել նաև Կարինե Արզումանյանին, ով միանգամից երկու զավակների մայր է դարձել:
“Մեզ համար թեև անակնկալ էր այս այցը, սակայն մեր ընտանիքը մշտապես զգացել է քաղաքապետարանի ուշադրությունն ու աջակցությունը”,- նշել է Անուշ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով անակնկալ աջակցության համար:
Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ծրագրի այս փուլում Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն կցուցաբերվի շուրջ 70 ընտանիքի:
ի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան
