Թուրքական ժողովրդավարությունը «երկրորդ կարգի չէ». Ահմեդ Դավութօղլու

davutogluԻնչպես հաղորդում են «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ քննարկելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և հայտնելով Անկարայի պաշտոնական դիրքորոշումը այս հարցում:

Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայում տեղի ունեցող ցույցերը որակվել են որպես «անսովոր», մինչդեռ այլ երկրներում նման դեպքերը սովորական երևույթ են: Թուրք արտգործնախարարը իր դժգոհությունն է հայտնել Թուրքիային քննադատելու համար՝ հիշեցնելով ԱՄՆ-ում ծանր հետևանքներ թողած «Occupy Wall Street» նախաձեռնության մասին: «Ժողովրդավար ցույց իհարկե կա, և մենք հարգանքով ենք դրան վերաբերվում, սակայն որոշ ուժեր փորձում են ապակայունացնել վիճակը Թուրքիայում»,-նշել է Դավութօղլուն: Վերջինս ընդգծել է, որ թուրքական ժողովրդավարությունը ամենևին էլ «երկրորդ կարգի չէ»:

Tags: