Կուբայի արևմուտքում գտնվող Պինար դել-Ռիո մարզում տագնապ է հայտարարվել տեղատարափ անձրևների պատճառով, որոնք տարածաշրջանում չեն դադարում արդեն մի քանի օր: Համապատասխան փաստաթուղթ է հունիսի 5-ին հրապարակել կղզի պետության քաղաքացիական պաշտպանության գլխավոր շտաբը:
Հավանայում, Արտեմիս և Մայաբեկե նահանգներում հայտարարվել է նախազգուշացում:
Բարեբախտաբար մարդկային զոհեր ու նյութական մեծ վնասներ չկան, այնուամենայնիվ, Պինար-դել-Ռիոյի որոշ բնակավայրեր “մեծ երկրից” կտրվել են ջրամբարներում ու գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառով:
Tags: Կուբա