Փենսիլվանիայի հյուսիս արևմուտքում գտնվող խոշորագույն քաղաքում փլուզվել է բազմահարկ արտադրական շենք: Լուրջ վնասվածքներով 12 մարդ է տեղափոխվել հիվանդանոց: Ենթադրվում է, որ 2-ն էլ գտնվում են ավերակների տակ: Տեղում ավելի քան 100 փրկարար է աշխատում:
Դեպքը կատարվել է հարևան շենքի քանդման աշխատանքների ժամանակ.ենթադրվում է, որ ավերված շենքից բեկորներ են ընկել հարևան շենքի վրա ու երրորդ շինության մասնակի փլուզման պատճառ դարձել:
Tags: փլուզում
