Հունիսի 5-ին, ժամը 22.33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ուսումնարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 31ՍՕ779 պետհամարանիշով (վարորդ՝ Վիլիկ Մարգարյան` ծնվ.1967թ. ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում, ինչից ուղևոր Տիգրան Վարդանյանը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները Վ.Մարգարյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:
