Դաքքայի կարի ֆաբրիկայում հարյուրավոր աշխատակիցներ իրենց տեղերում նստած թունավորվել են խմելու ջրից:
Տեքստիլ արդյունաբերության աշխատակիցների ասոցիացիայի անդամները կասկածում են, որ ինչ որ մեկը հատուկ,ընկերության ջրատարի մեջ պեստիցիդ է լցրել:
Այս տարվա մայիսին աշխատակիցները մի քանի ցույցեր կազմակերպեցին` իշխանություններից պահանջելով երկրի կարի ֆաբրիկաներում բարելավել աշխատանքային պայմանները:
Ապրիլի 24-ին, Դաքայում փլուզվեց 8-հարկանի Rana Plaza համալիրը` տեքստիլ 5 արտադրություններով,ինչի հետևանքով ավելի քան 1100 մարդ զոհվեց:
Tags: Բանգլադեշ