Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 7-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մրցելու է Մալթայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այսօր հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոսեց առաջիկա հանդիպման մասին:
Մինասյանը հայտնեց, որ որ ցանկացած խաղում, անկախ մրցակցից, հավաքականի առջև խնդիր է դրվում հաղթել: Նա չթաքցրեց, որ թեև Մալթայի հավաքականը խմբում ամենաթույլն է և պարտվել է անցկացրած նախորդ բոլոր խաղերում, սակայն այդ թիմի նկատմամբ առավելության հասնելը հեշտ չի լինի: Ասվեց, որ թեև վնասվածք ունի Կառլեն Մկրտչյանը, սակայն հույս կա, որ նա կմասնակցի հանդիպմանը: Յուրա Մովսիսյանի հավաքականին ուշ միանալը բացատրվեց նրա ԱՄՆ-ում գտնվելու հանգամանքով:
Հենրիխ Մխիթարյանը ներողություն էր խնդրել խաղընկերներից իր որակումների համար: Մարզիչն այդ մասին որևէ մեկնաբանություն կատարել չցանկացավ: Նա միայն նշեց, որ հավաքականում ամեն ինչ նորմալ է և մթնոլորտն առողջ է: Նորայր Ասլանյանի մասին ասվեց, որ նա թեև հիմնական կազմի խաղացող չէ, բայց մեծ ներուժ ունի և հույսեր է ներշնչում: Վարազդատ Հարոյանն ու Կարեն Մուրադյանն ասյօր խաղալու են Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որից հետո միանալու են ազգային թիմին:
Tags: սպորտ