«Դողան» լրատվական գործակալության թղթակիցը Անթալիայից պատմում է, թե ինչպես է անցնում այնտեղ ցուցարարների առօրյան: Անթալիայում ստամբուլյան «Գեզի» այգու համար քաղաքի կենտրոնական հրապարակում ամեն օր երեկոյան ժամերին մոտ 3 հազար հոգի է հավաքվում՝ բացականչելով հակակառավարական արտահայտություններ: Հանրապետության հրապարակը վերածվել է ազատ մի հարթակի: Մի կողմում հավաքված են ուսանողներ, մեկ այլ անկյունում ատոմային զենքին դեմ խմբեր: Հրապարակի որոշ մասերում երիտասարդները նվագում և երգում են: Գիշերվա ուշ ժամերին ցուցարարները սկսում են ցրվել, սակայն մոտ 100 հոգի շարունակում են մնալ հրապարակում: Այստեղ կանգնեցված վրանների մեջ մինչև առավոտ շարունակում են իրենց ցույցը: Ոմանք երգեր են երգում և պարում, ոմանք թիմեր կազմելով ֆուտբոլ են խաղում: Հրապարակից շարունակում է հնչել «Վարչապետ, հեռացի՛ր» պահանջը: Թաղապետարանը գիշերվա ժամերին հրապարակում մնացած ցուցարարներին տաք ապուր է մատակարարում: Գալիս է առավոտը, և ամեն ինչ նորից է սկսվում:
