Այսօրվանից սկսած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Facebook»-յան էջում տարբեր ոլորտների պատասխանատու մարդիկ կպատասխանեն քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Ինչպես հաղորդում է «Բաքու» կայքը՝ այս մասին հայտարարություն է տեղադրվել Ալիևի էջում:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը 2013 թվականը հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների տարի և առաջին թեման վերաբերում է հենց այս ոլորտին: «Ձեր հարցերը կարող եք ուղղել այս գրության տակ մեկնաբանություններ անելով: Հայտնում ենք ձեզ, որ հարցերը ընդունվելու են հունիսի 6-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Դրանց պատասխանները աստիճանաբար են տրվելու: Որպեսզի խուսափեք հարցերի կրկնությունից, կարդացեք նախորդ հարցերը: Միևնույն ժամանակ դուք ինքներդ կարող եք առաջարկել ձեզ հետաքրքրող թեմաներն ու ոլորտները, և մենք դրանք հաշվի կառնենք»,-ասված է հայտարարության մեջ:
Tags: ադրբեջան, ֆեյսբուք