Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի համաժողոում քննարկվեցին մարզաձևի զարգացմանն առնչվող հարցեր, կայացվեցին մի շարք ուշագրավ որոշումներ: Առաջիկա երեք տարիներիներին Եվրոպայի հանդբսլի ֆեդերացիայի աջակցությամբ «Սմարթ» ծրագիրը կիրականացվի մեր երկրի հանրակրթական դպրոցներում: Հայաստանից համաժողովին մասնակցած Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանն այդ կապակցությամբ պայմանագիր կնքեց Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Ժան Բրիհոլտի հետ: Ներկա էր նաև Եվրոպայի հանդբոլի ֆեոդերացիայի մեթոդական կոմիտեի նախագահ Ջերֆի Էլիասը:
«Սմարթ» ծրագրի շնորհիվ հանդբոլն արմատավորվում է հանրակրթական դպրոցներում, պատանիներին և աղջիկներին գրավիչ այդ մարզաձևով կանաոնավոր պարապելու հնարավորություն է տրվում: Տրամադրվում են գնդակներ, մարզագույք, մասնագետների համար միջազգային սեմինարներ կազմակերպվում, իսկ պարապմունքները վարող դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները խրախուսվում են` վարձատրվում: Եվ ահա, Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի մի շարք կրթօջախների սովորողներն առաջիկա երեք տարիներին հանդբոլի կանոնավոր պարապմունքներ անցկացնելու հնարավորություն կունենան:
Նախկինինում «Սմարթ» ծրագիրը մեր երկրում իրականացվել է 2006-2009-ին, 2009-2012-ին: Եվ ահա, այն շարունակվելու է:
Ի դեպ, Հին աշխարհամասի ոչ բոլոր երկրների հանդբոլի ֆեդերացիաներին է հնարավորություն տրվում «Սմարթ» ծրագրի օգնությամբ աշխատանքները կազմակերպել: Հաշվի է առնվում, թե մարզաձևի մասսայականացման ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ են կատարվում, ինչ առաջընթաց կա:
Հավելենք, որ 3-րդ անգամ հանդբոլի «Սմարթ» ծրագիրն իրականացնելու իրավունք ստացան նաև Մոլդովայի ներկայացուցիչները:
