Միս աշխարհ մրցույթ ասելիս պատկերացնում ենք բեմի վրա քայլող կիսահագնված կանանց:
Սակայն այս տարի ճոխ տեսարանը բավականին մեղմ կլինի, քանի որ կազմակերպիչների տեղեկություններով՝ իրենք մրցույթից հանել են բիկինիով ցուցադրությունը՝ այդ կերպ փորձելով չվիրավորել մահմեդականներին:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերին Ինդոնեզիայի Բալի կղզում, որտեղ 137 մասնակիցներից մեկին կթագադրեն աշխարհի գեղեցկուհու թագով:
Այս տարածքը հայտնի է իր իդիալական ծովափերով, որտեղ յուրաքանչյուր տարի բազմաթիվ օտարերկրյա տուրիստներ են այցելում:
Այնուամենայնիվ Ինդոնեզյան հիմնականում մահմեդական երկիր է, որտեղ բնակվում են ավելի քան 200 միլիոն մահմեդական:
Երկրի իսլամական մարմինը կոչ էր արել Միս աշխարհ մրցույթի բիկինիներով հատվածը հանել մրցույթից:
Բիկինիով ելույթի փոխարեն մասնակիցները իրենց մարմինը կծածկեն ինդոնեզական ազգային հագուստով, որը ցույց չի տա նրանց մարմնի կառուցվածքը:
Tags: Միս աշխարհ
