Մեքսիկացի զինվորները սահմանի վրա փրկել են 165 առևանգվածների

m1Մեքսիկացի զինվորները ազատել են թմրավաճառների կողմից առևանգված և ԱՄՆ սահմանի մոտակայքում մեկ հարկանի տան մեջ մոտ երեք շաբաթ պահված 165 մարդու:

Ազգային անվտանգության ներկայացուցիչ Էդուարդո Սանչեսը հայտնել է, որ տուժածներից 150-ը կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող միգրանտներ են եղել, նրանցից տասնչորսը Մեքսիկայից են եղել, իսկ մեկը՝ Հնդկաստանից: Նա հինգշաբթի օրը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ տունը հսկող 20-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Սանչեսը ավելացրել էր, որ մարդկանց խմբին փրկել են Տեխասի հետ սահմանագծին գտնվող Գուստավո Դիաս Օրդաս քաղաքում: Անվտանգության ներկայացուցիչը իր խոսքում չի նշել, թե որ թմրավաճառների խմբին են իրենք կասկածում:

 

Tags: