Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով, աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերաթ Կաբալյեն Ադրբեջանում հայտարարվել է պերսոնա նոն գրատա:
“Մենք իսպանական կողմին բողոքի նոտա ենք ուղարկել, պարզաբանելով իրավիճակը ու բացատրություն պահանջել Մոնսերաթ Կաբալյեի` Ադրբեջանի օկուպացված տարածք կատարած այցելության համար: Նոտայում նշված է, որ Կաբալյեն ադրբեջանական վիզա չի ստանա, քանի որ դառնում է պերսոնա նոն գրատա”, “Интерфакс”-ին հայտնել են Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունից:
Դիվանագետներն ընդգծել են, որ դեսպանատան աշխատակիցները դեռևս մայիսին են կապ հաստատել երգչուհու մենեջերների հետ ու նրանց տեղեկացրել Լեռնային Ղարաբաղ այցելության հավանական հետևանքների մասին : “Երգչուհու մենեջերները տեղեկացված էին , որ Ադրբեջանի օկուպացված տարածք առանց Բաքվի թույլտվության` անօրինական է”: Մենեջերներն էլ իրենց հերթին ադրբեջանական կողմին հավատացրել են, որ Ղարաբաղում համերգ չի լինելու:
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը մեկնաբանել է ֆրանսիացի պատգամավորների նախորդ շաբաթ “Ադրբեջանի օկուպացված տարածք” այցելության փաստը. “Դրանք մարդիկ են, որոնք ֆրանսիական կառավարության ընդդիմության մեջ են: Նրանց գործողությունները չեն արտահայտում պաշտոնական Փարիզի դիրքորոշումը”:
Tags: Լեռնային Ղարաբաղ