ԱՄՆ-ում լուրջ սկանդալ է հասունանում

o_774249Հինգշաբթի երեկոյան Washington Post թերթը իր կայքում տեղեկացրել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն ու ԿՀՎ-ն մի քանի տարի շարունակ ուղիղ  մուտք ունեն 9 խոշորագույն ընկերությունների սերվեր` Microsoft, Yahoo, Google, Facebook, PalTalk,AOL, Skype, YouTube և Apple: Հրապարակված նյութում նշվում է, որ հույժ գաղտնի ծրագրի շրջանակներում, որը կրում  Prism գաղտնանունը, հատուկ ծառայությունները տեսա- ու ձայնագրություններ ու լուսանկարներ, էլեկտրոնային նամակագրություն, փաստաթղթեր  է հավաքում օգտատերերի այս կամ այն կայքերին միանալու վերաբերյալ, ինչը և  հնարավորություն է տալիս հետևելու տարբեր մարդկանց տեղաշարժը:

Անցած չորեքշաբթի Guardian-ը տեղեկացրեց, որ Ամերիկյան ազգային անվտանգության գործակալությունը տվյալներ է հավաքում ԱՄՆ հեռահաղորդակցային խոշորագույն ` Verizon ընկերության բոլոր օգտատերերի զանգերի վերաբերյալ:

Apple-ը հերքում է իր մասնակցությունն այդ ծրագրին: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Դոուլինգը հայտնել է.”Մենք երբեք այդ ծրագրի մասին չենք լսել: Դաշնային ցանկացած կառույց, որը տվյալներ է ցանկանում ստանալ մեր հաճարորդների վերաբերյալ, պետք է սկզբում դատական օրդեր ստանա”:

Նման հայտարարություններով են հանդես եկել նաև Google-ը Facebook-ն ու Yahoo-ն:

Ամերիկյան ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ հատուկ ծառայությունների` հեռահաղորդակցական ու ինտերնետ ընկերություններից տվյալների հավաքագրման ծրագրի նաշանակետում ոչ ԱՄՆ քաղաքացիներն են: Նա  հայտարարել է, որ խոսքն այն մարդկանց հետապնդման մասին է, որոնք ԱՄՆ հպատակ չեն ու գտնվում են Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Ընդ որում, ընդգծվում է որ հավաքված տվյալները խիստ կարևոր ու արժեքավոր են:”Այդ ծրագիրը վերջերս կրկին հավանության արժանացավ կոնգրեսի կողմից երկարատև քննարկումների ու լսումների արդյունքում: Դրանք օգտագործվում են մեր ժողովրդին լայն սպեկտրի վտանգներից պաշտպանելու համար”: