Եվրոպա. Ջրհեղեղը հասել է Բրատիսլավա

o_782210Եվրոպայում ջրհեղեղը հասել է Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավա: Դանուբը դուրս է եկել ափերից ու ջրասույզ արել քաղաքային առափնյան: Մայրաքաղաքի պատմական կենտրոնը պաշտպանում են հատուկ արգելապատնեշները, որոնք առայժմ  դիմանում են ջրի հոսքին, սակայն կրիտիկական մակարդակին մնում են հաշված սմ-ներ: Սլովակիայի ցածրադիր շրջանների բնակչությունը տարհանվել է:

Ռումինիայում Պրուտ գետի վարարման հետևանքով 100-ավոր ծառեր են ջրի տակն անցել: Տեղի իշխանությունները շտապ կարգով ստուգում են ջրարգելների վիճակը:

Գերմանիայում ամենաբարդ վիճակը Դրեզդենում է: Քաղաքի տեսարժան վայրերի շուրջ ավազապարկերով բարիկադներ են կանգնեցրել: Որոշ շրջաններ դեռևս  հոսանքազրկված են:

Անգելա Մերկելն ուղղաթիռով տուժած շրջանների շուրջայց է կատարել: Նա հայտարարել է, որ դաշնային բյուջեից 100 մլն եվրո կհատկացվի որպես փոխհատուցում:

“Մենք լրացուցիչ փրկարար ուժեր ենք ուղարկելու:Միևնույն ժամանակ հարկավոր է գնահատել ավերածությունների ու վնասի մասշտաբն ու արդեն հիմա դաշնային օգնություն կցուցաբերվի տարբեր տարաշաշրջաններում տուժածներին, նրանց փոխհատուցում կվճարվի”,ասել է կանցլերը:

Tags: