Թվով երկրորդ նահանգում` Սուլիայում, հաջորդ շաբաթվանից մթերքի դեֆիցիտով պայմանավորված կտրոններ կմտցնեն:
Կտրոնային համակարգը փորձնական կներդրվի Մարակայբո նահանգի 65 սուպերմարկետներում: Մեկ ընտանիքից մեկ անդամը կարող է 20 ամենօրյա կիրառման մթերք գնել ողջ շաբաթվա համար: Կտրոնի վրա կգրանցվի, թե հատկապես ինչ է գնել այս կամ այն մարդը.բրինձ, ալյուր, կարագ, կաթ, զուգարանի թուղթ կամ էլ ատամի մածուկ: Նույնը այլ խանութում նա չի կարող այդ օրը գնել:
Վենեսուելայի իշխանությունները որոշ մթերքների պակաս են տեսնում ու կարծում են, որ դրա պատճառը մեծաքանակ գնումն է` վերավաճառման նպատակով:
Նավթով հարուստ Վենեսուելան այլ երրներ է արտահանում իր արտադրանքի 70%-ը: Երկրում դրամի արժեզրկումը ապրիլին հասավ 29,4 %-ի, արտահանվող սննդամթերքի դեֆիցիտը ամենամասշտաբայինն է վերջին 4 տարում:
Tags: վենեսուելա