Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի կառավարական հանձնախմբի անդամ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումները շարունակվել են մինչև ուշ գիշեր։ Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի մեկնարկն ազդարարող համերգի ավարտին, Կարապի լճի շրջակայքում զբոսնող քաղաքացիներին ու մրցույթի առիթով Երևան ժամանած հյուրերին անակնկալ է մատուցվել՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներքո ֆլեշ-մոբ պարային ներկայացմամբ։ Պարային ներկայացումից հետո ելույթ են ունեցել Երևանի երաժշտական կրթօջախների սաները։
Կարապի լճում տեղադրված սեզոնային մեծ էկրանի բացումը ևս տեղի է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործության՝ «Սպարտակ» բալետի ցուցադրությամբ։
Ի դեպ, Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի մեկնարկի համերգը հեռարձակվել է Ազատության հրապարակում տեղադրված էկրանով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան
