Ազատության հրապարակում շարունակվում է ազատամարտիկների բողոքի ակցիան: Քիչ առաջ նրանք հանդես եկան հայտարարությամբ, որ թույլ չեն տալու իրագործել Երևանի կենտրոնի բարեկարգման ծրագիրը:
«Շատ լավ գիտենք` այն, որ մեր թոշակները չեն բարձրացվում, հետևանքն է գումարների սխալ տնօրինման: Շատ լավ ենք տեսնում, թե ինչ վրա են ծախսվում գումարները: Երևանի կենտրոնը չունի բարեկարգման կարիք, բայց չգիտես ինչու որոշել են բարեկարգել: Թույլ չենք տալու», – հայտարարեցին ազատամարտիկները:
