Յուրի Վարդանյանի Հայաստանի սպորտի և երիտասրդոևյան հարցերի նախարար նշանակվելուց հետո, այդ գերատեսչությունում նոր փոփոխություններ են հետևել: Իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Խաչատրյանը նաց նամակի միջոցով սուր քննադատել էր Յուրի Վարդանյանին, երբ վերջինս թթու խոսքեր էր ուղղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին:
