“Ֆրանսիայի ժողովուրդն իր ցավակցությունն է հայտնում Չինաստանին”,այս խոսքերով Օլանդը դիմել է ճապոնացիներին: Իրականում նա մտադիր էր 2013-ին Ալժիրում ահաբեկիչների ձեռքով սպանված 10 ճապոնացիների ընտանիքներին ցավակցություն հայտնել:
Ֆրանսիայի մամուլը նշում է, որ Օլանդի սխալը զգուշորեն ու հստակ շտկել է թարգմանիչը: Սակայն, ի դժբախտություն Օլանդի, պարզվեց, որ Տոկիոում, մամլո կոնֆերանսին ներկա ճապոնացի լրագրողներից մեկը հրաշալի տիրապետում է ֆրանսերենին: Հենց նա էլ առաջինը բարձրաձայնեց Օլանդի սխալի մասին:
Tags: Օլանդ