Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը: Երեկ կայացած Հայաստան-Իսլանդիա մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին և ընդգրկվել է Մալթայի դեմ խաղին պատրասվող ֆուտբոլիստների ընդհանուր հայտացուցակում:
