Եգիպտոսի տեղեկատվության նախարար Սալահ Աբդուլմաքսուդը, որը պաշտոնական այցող գտնվում է Անկարայում Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հրավերով, խոսել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Վերջինս նշել է, որ արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների և այսօր Թուրիքայում տարածված ցույցերի միջև ոչ մի կապ չկա: Եգիպտոսում ժողովրդական ելույթները ուղղված էին բռնության, դեսպոտիզմի, քաղաքական արգելքների և քաղաքացիական իրավունքների սահմանափակման դեմ և ժողովուրդը տեր կանգնեց իր իրավունքներին՝ տապալելով բռնապետական ռեժիմը:
Ւնչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Եգիպտոսի նախարարը նշել է, որ Թուրքիայում չկան արգելքներ և ճնշումներ, կառավարությունը ազատություն է տվել իր ժողովրդին: Նա իր հավանությունն է տվել Ստամբուլի «Գեզի» այգու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի արած հայտարարություններին:
Tags: թուրքիա