Ռուսաստանի հակամիասեռականները զգուշացրել են ցույց կազմակերպել, եթե Էլթոն Ջոնը համերգի ժամանակ փայլուն հագուստ հագնի

e4Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին զգուշացրել են, որ Ռուսաստանում կայանալիք համերգի ժամանակ չհագնի իր փայլուն բեմական հագուստները, հակառակ դեպքում հակամիասեռականները ցույց կկազմակերպեն:

Երգիչը պատրաստվում է հաջորդ ամիս համերգով հանդես գալ Կրասնոդար քաղաքում, իսկ կոմունիստական խմբակցության անդամները նրան հայտնել են, որ իր բեմական հագուստները պրոպագանդում են համասեռամոլությունը և կարող են հակասել տեղի օրենքներին, որոնցով համասեռամոլությունը քրեական արարք է համարվում:

e3Դրա փոխարեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն առաջարկել է նրան համերգի ժամանակ հագնել ավանդական կազակական հագուստ:

Կուսակցության տեղի ղեկավարն առաջարկել է, որ Էլթոնը հագնի մինչև ծունկը երկարություն ունեցող կաֆթան, երկարաճիտ կաշվե կոշիկներ և գլխին դնի մորթե գլխարկ՝ Ռիա Նովոստիին տեղեկացնելով, որ դա ավելի հարգալից վարքի դրսևորում կլինի:

Էլթոն Ջոնի ներկայացուցիչը չի ցանկացել մեկնաբանել այդ նորությունը:

 

 

 

 

Tags: