Չինաստանում ավտոբուսի պայթյունից ողջ-ողջ այրվել է 42 մարդ

ch1Երթևեկության պիկ ժամերին Չինաստանի հարավարևելքում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 42 և վիրավորվել 33 մարդ:

Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ ավտոբուսը պայթել էր Սյամեն ժամանակակից  քաղաքի վերամբարձ մայրուղիներից մեկի վրա:

Ըստ տեղական հրշեջ ծառայության պաշտոնյայի՝ պայթյունի պատճառները դեռևս չեն պարզվել:

ch2Սինխուա լրատվական գործակալությունը, մեջբերելով փրկվածներից մեկին, նշում է, որ սկզբից ուղևորները բենզինի հոտ են զգացել, որից հետո պայթյուն է տեղի ունեցել:

Պետական Սյամեն լրատվական կայքը նշում է, որ պայթյունից հետո ավտոբուսը տասը րոպե այրվել է:

Չինաստանում վերջին տարիների ընթացքում բնակչության փոխադրումների ծավալը մեծացել է, սակայն երկիրը շատ հաճախ անուշադրության է մատնում անվտանգության կանոնները ժամանակակից ծառայություններ մատուցելու իր սլացքի ընթացքում:

 

Tags: