Երեկ երբ Վարդան Մինասյանի գլխավորած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց` սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջելով թույլ մրցակցի`Մալթայի հավաքականին, նշել էինք, որ անիմաստ է, որպեսզի մարզիչը թիմը մրցասպարեզ դուրս բերի հունիսի 11-ին Կոպենհագենում կայանալիք Դանիայի հավաքականի հետ խաղում:
Հետաքրքիր է, թե իր աշխատանքը շարունակելու մասին ինչ է ասել Մինասյանը: Նա նշել է. «Ես եմ այս պարտության մեղավորը, իմ վրա եմ վերցնում մեղքը: Եթե մեղավոր եմ, թող պաշտոնանկ անեն ինձ: Ես մեկ անգամ հրաժարական տվել եմ, երկրորդ անգամ, կարծում եմ, ծիծաղելի կլինի նույնն անել: Եթե մեղավոր եմ, թող հեռացնեն»:
Հավելենք, որ Մինասյանի թիմը վերջին երեք խաղերը տանուլ է տվել Երևանում, հարազատ հանդիսականների ներկայությամբ:
Tags: սպորտ, ֆուտբոլ