Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» համաժողովին

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, «ԲԻԱ էսֆերա» ընկերության աջակցությամբ, հունիսի 6-ից 7-ը Մոսկվայի կառավարության տանը մասնակցել է տեղեկատվական անվտանգության եւ տեղեկատվական փոխգործակցության «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» 9-րդ համաժողովին:

Համաժողովի  շրջանակում կազմակերպված «Խելացի եւ ապահով քաղաք» (Smart & secure city ) ցուցահանդեսում  երեւանյան պատվիրակությունը ներկայացրել է <<Քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների բազմաֆունկցիոնալ համակարգի>> միասնական լուծումը:

Համաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցել են պատվիրակություններ ՌԴ 83 սուբյեկտներից, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Եվրասիական տարածաշրջանից հրավիրված այլ երկրներից:

Երևանի տաղավարում ներկայացված նախագիծը մեծապես  հետաքրքրել է մասնակիցներին: Համաժողովի ընթացքում քննարկվել են ներկայացված  նախագիծն այլ քաղաքներում ներդնելու եւ հնարավոր համագործակցության հարցեր:

Նշենք, որ նման միջոցառումներին Երևանի մասնակցությունը կնպաստի նաև քաղաքի վարկանիշի բարձրացմանը:

Համաժողովի ավարտին երևանյան պատվիրակության անդամները պարգևատրվել են դիպլոմներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: