Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է

gty_nelson_mandela_ll_130328_wgՀարավային Աֆրիկայի բարձրաստիճան պաշտոնիայի տվյալներով՝ հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան թոքերի վարակի պատճառով ծանր, բայց կայուն վիճակում է:

Ըստ Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյկոբ Զումայի գրասենյակի հայտարարության՝ շաբաթ` օրը վաղ առավոտյան, 94-ամյա Նոբելյան մրցանակակրի վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց:

Հայտարարության մեջ նշվում էր, որ նախկին նախագահը մասնագիտացված բուժում է ստանում, և բժիշկները անում են հնարավոր ամեն բան նրա վիճակը բարելավելու համար: Նախագահ Զուման իր, կառավարության և ամբողջ ազգի անունից Մանդելային արագ ապաքինում է մաղթել ևլրատվամիջոցներին կոչ արել հարգել Մանդելայի և նրա ընտանիքի անձնական կյանքի իրավունքը:

Մանդելան ապրիլին թոքերի վարակի պատճառով 18 օր անց էր կացրել հիվանդանոցում, իսկ 2012թ-ին բուժվել էր լեղապարկի քարերի դեմ: