Ո՞ր երկրի մարդիկ են ամենաանհավատարիմը: Որտե՞ղ է ավելի շատ տարածված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները: Ֆրանսիացի աշխարհագրագետները փորձել են պատասխանել այս և այլ հարցերին սեռական ակտիվության քարտեզի վրա:
«Սեռական ակտիվությունը գոյություն ունի ամեն տեղ` դրսում` պատերի տակ, էկրաններին, նորությունների ժամանակ և այլն»,-ասել է Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կետրոնի տնօրեն Նադին Կատանը:
«Մենք ցանկանում էինք դա բացահայտել համաշխարհային համատեքստով»,-ասել է նա` հավելելով, որ հետազոտությունը տևել է 18 ամիս:
Քարտեզի տվյալներով ամենաանվատարիմ մարդիկ փարիզցիներն են:
Տեղեկատվության համաձայն` իրենց զուգընկերներին դավաճանող մարդկանց մեծամասնությունn ունեն բարձրագույն կրթություն, նրանցից 22 տոկոսը աշխատում է ֆինանսական, բանկային և ապահովագրության ոլորտում:
Եվրոպայում բրիտանացիները, նորվեգացիները և շվեդները հայտնի են` որպես սեքս խաղալիքների ակտիվ օգտագործողներ: Մարմնավաճառության, սեռական բռնության և խտրականության դեմ պայքարի համար Բրազիլիան, Եգիպտոսը, Ճապոնիան և Մեքսիկան կիրառում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են կանանց համար առանձին ավտոբուսներ օգտագործելը և այլն:
Tags: սեքս
