Աղջիկները ևս կկարողանան յուրացնել սպայի մասնագիտությունը

կին-զինծառայողՊՆ-ն այս տարի իգական սեռի ներկայացուցիչների համար ընդունելություն է հայտարարել բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով`ներկայում  զինված ուժերում բավականին մեծ քանակությամբ աղջիկներ են ծառայում`այն ոլորտներում, որտեղ որ իրենք կարող են ծառայել, օրինակ`բուժքույրներ, կապավորներ, ավտոմատ կառավարման համակարգում, նաև մարտական ստորաբաժանումներում կան աղջիկներ:  Այդ ամենը իրականացվում է կամավոր սկզբունքներով: Իսկ այս տարվանից ցանկության դեպքում աղջիկները ևս  կարող են ընդունվել  ռազմական ուսումնական հաստատություններ:

«Բոլորին հրավիրում եմ սովորելու, մենք համապատասխան պայմաններ կստեղծենք: Աղջիկները, որոնք որ կսովորեն  բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում, երեկոյան ժամերին կկարողանան իրենց տուն գնալ, բայց միևնույն ժամանակ դա  չի բերի նրան, որ իրենց  մասնագիտությանը չեն տիրապետի»,- ասում է Օհանյանը: