Բանտում գտնվող Մայքլ Ջեքսոնի բժիշկը իր աջակցությունն է հայտնել երգչի՝ ինքնասպանության փորձ կատարծ դստերը

d3Մայքլ Ջեքսոնի ոչ դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող, այժմ բանտում գտնվող վարկաբեկված բժիշկ Քոնրադ Մյուրեը դիմել է Փերիս Ջեքսոնին՝ առաջարկելով իր կարեկցանքը և օգնությունը:

Նա իր ուղերձը ձայնագրել էր բանտում և ուղարկել 15- ամյա Փերիսին, որը չորեքշաբթի օրը ինքնասպանության փորձ էր կատարել՝ մեծ չափաբաժնով ցավազրկող դեղեր օգտագործելով և դանակով երակները կտրելով:

Ինչպես երևում է՝ նա ցանկանում է կապ հաստատել հիվանդանոցում հոգեբանի հոսկողության տակ ապաքինվող Փերիսի հետ:

Daily Mirror թերթը ամբողջովին հրապարակել էր նրա ուղերձը, որտեղ Քոնրադը նշում է, որ չնայած ինքը չգիտի, թե ինչ է կատարվում Փերիսի հետ, սակայն դա պետք է որ շատ բարդ բան լինի, և ,ամեն դեպքում, ինքը միշտ նրա հետ է ու պատրաստ է լսել նրան, ինչպես նաև իր հայրիկի մասին դեռևս չպատմած գեղեցիկ պատմություններ պատմել:

d5Աղբյուրը People ամսագրին տեղեկացրել է, որ Փերիսը տևական ժամանակ ստրեսային վիճակում է եղել և անընդհատ փորձել է ինքն իրեն վնասել: Ըստ տեղեկությունների՝ նա շատ է կարոտում իր հայրիկին, քանի որ նա միշտ Մայքլ Ջեքսոնի ուշադրության կենտրոնում է եղել, իսկ այժմ նա իրեն միայնակ և չսիրված է զգում:

Ըստ տեղեկությունների Փերիսը իր կենսաբանական մայրիկի հետ սերտ հարաբերություններ հաստատելու համար հակասությունների մեջ է նաև իր եղբոր Փրինս Մայքլի հետ: Երբ Մայքլը ողջ էր, աղջկան արգելում էին երկար ժամանակ անցկացնել իր մայրիկի հետ:

Այդ հարաբերությունները, ինչպես երևում է, պառակտել են Ջեքսոնների ընտանիքը, քանի որ Փերիսը և իր եղբայրը տարբեր կարծիքներ ունեն իրենց մայրիկի հետ շփվելու վերաբերյալ:

 

Tags: