Ողջ աշխարհն է հասկանում «Գեզի» այգու ցուցարարներին. Օրհան Փամուք

pamukԹուրք նշանավոր գրող Օրհան Փամուքը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կազմակերպված մի զրույցի է մասնակցել, որի ընթացքում պատասխանել է Ստամբուլի «Գեզի» այգու համար Թուրքիայում ծավալված ցույցերի վերաբերյալ հարցերին: «Ես անհանգստացած եմ իմ երկրի համար և մտահոգությամբ հետևում եմ իրադարձություններին: Ապագայում խաղաղ մի հանգուցալուծման հասնելուն ուղղված ոչ մի ազդանշան չկա»,-ասել է Փամուքը:

«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Նոբելյան մրցանակակիր թուրք գրողը խոսել է թուրքական քաղաքականության և երկրում խոսքի ազատության վերաբերյալ իր ունեցած մտահոգությունների մասին: «Ստամբուլում ապրող յուրաքանչյուր մարդ այդ հրապարակում անպայման անմոռանալի պահեր է ունեցել: Ես հասկանում եմ այդ մարդկանց և գրկում նրանց: Կարծում եմ՝ կառավարությունը մեծ սխալ է անում փորձելով նման զգացմունքային վայրում առևտրի կենտրոն կառուցելու նպատակով կտրել ծառերը: Մի կարևոր կետ էլ կա. Թաքսիմը քաղաքական անցյալ ունի: Հուսով եմ՝ այս հարցը խաղաղությամբ կավարտվի»,-նշել է գրողը:
Փամուքը նաև նշել է, որ Թաքսիմի հրապարակի մասին որոշումը բոլորը միասին պետք է կայացնեն: «Ես հարգում եմ ցուցարարների զայրույթը, ողջ աշխարհն է նրանց հասկանում»,-ասել է նա:

Tags: