Աբուլլահ Օջալանը նամակ է գրել Մեսուտ Բարզանիին՝ խնդրելով տեր կանգնել Իրաք եկող քուրդ մարտիկներին

imagesՀյուսիսային Իրաքում հրապարակվող «Waranpress» ինտերնետային կայքում տեղ գտած լուրի համաձայն՝ քրդական շարժման առաջնորդներից Աբդուլլահ Օջալանը Իմրալը կղզուց քրդական հարցի կուծման գործընթացի հետ կապված մի նամակ է գրել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության նախագահ Մեսուտ Բարզանիին: Այդ նամակը հունիսի 6-ին հասել է Բարզանիին, որի մասին լուրի մեջ օգտագործվել է տարիներ առաջ արված Օջալանի և Բարզանու համատեղ լուսանկարը:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Բարզանուն գրած նամակը Օջալանը սկսել է «Քուրդ ժողովրդի առաջնորդ» բառերով և նշել, որ Մեսուտ Բարզանուն դիտում է որպես ոչ միայն Իրաքի Քրդական շրջանի, այլ նաև Քրդստանի չորս մասերի առաջնորդը: Նամակում մասնավորապես ասվում է. «Իմ թանկագին և հարգելի ընկեր: Ես ձեզ տեսնում եմ որպես ոչ միայն Քրդական շրջանի նախագահ, այլ նաև Քրդստանի չորս մասերի առաջնորդ և այդ պատիվը ձեզ եմ տալիս: Քանզի բոլորս հասկացանք, որ ձեր բազմամյա և բանիմաց փորձը ապահովեց քուրդ ժողովրդի կեսից ավելիի իրավունքները: Աստծուց ձեզ համար առողջություն և հաջողություն եմ խնդրում: Ձեզ իմ առանձին խնդրանքն է տեր կանգնել այդտեղ եկող PKK-ի մարիկներին և երաշխավորել նրանց կյանքը:»

Tags: