Washington-ն ու Guardian-ը բացահայտել են ԿՀՎ-ի տեղեկատուի անունը

pic_ba0b4f74bcc34e0205679c7b059b686eԱմերիկյան Washington  ու  բրիտանական Guardian լրտեսության մասին իրենց տեղեկություն տրամադրած մարդու անունն են բացահայտել: Տեղեկատուն  29-ամյա Էդվարդ Սնոուդեն է, որը նախկինում աշխատել է ԿՀՎ-ի տեխնիկական ծառայությունում ու  ինքն է ցանկացել,որ իր անձը բացահայտվի:

Ինչպես գրում է The Washington Post -ը, կիրակի, հունիսի 9-ին նա պատմել է իր արարքի դրդապատճառների մասին, բացատրել, որ քննադատում է  անմեղ  քաղաքացիներին լրտեսելը: Նա ենթադրում է, որ գաղտնի , ծրագրային լրտեսումը կդառնա հասարակական  լայն քննարկումների թեմա և հույս ունի, որ մարդիկ կկարողանան պաշտպանել անձեռնմխելիության իրենց իրավունքները դատարանի միջոցով:

Ներկայումս Սնոուդենը գտնվում է Հոնկոնգում: Նա հայտնել է, որ մտադիր է  ապաստարան խնդրել “խոսքի ազատությանը հավատացող” ցանկացած երկրում:

Նախօրեին, տեղեկատուի մասին տվյալների հրապարակումից հետո  NSA  պահանջել է հանգամանքների հետաքննել ու հայտնաբերել  տեղեկությունների արտահոսքի հանգամանքները:   Համապատասխան հարցում է ուղարկվել ԱՄՆ արդարադատության նախարարություն: NSA  տնօրեն Ջեյմս Կլեպերը հատուկ հայտարարությն մեջ խոստովանել է, որ PRISM լրտեսական ծրագիրը, որի մասին գրել է The Washington Post-ը իրականում գոյություն ունի, սակայն ընդգծել է, որ այն աշխատում էր օրինական հիմունքներով, ամերիկյան կոնգրեսի սանկցիայով: Բացի այդ, Կլեպերը հավաստիացրել է, որ տվյալներ են հավաքում ոչ թե ամերիկացիների, այլ միայն օտարերկրացիների մասին:

Tags: