Բելգիայի իշխանությունները երկրում զենքի վաճառքի արգելք են մտցրել:
“Մենք միակ երկիրն ենք Եվրոպայում, որտեղ կարելի էր զենք գնել առանց թույլտվության: Դա պատճառ էր դառնում ողբերգական իրադարձությունների,ինչպես մեկուկես տարի առաջ` Լյեժում: Ահա դրա համար էլ մենք մեր հարևան երկրների պես վերացնում ենք զենքերի ազատ վաճառքը”,ասել է Բելգիայի արդարադատության նախարար Աննեմի Տուրտելբոմը:
Հիմա առանց թույլտվության չի կարելի ձեռք բերել 680 անուն զենք, այդ թվում` պատմական բանահյուսական ու դեկորատիվ գործող զենքեր: Իսկ ցուցակում նշված զենքեր ունեցողները պետք է մեկ տարում տեղեկացնեն ոստիկանությանը:
Tags: զենք