Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին կհանդիպեն, որպեսզի քննարկեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերը։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:
Նա նշել է, որ Լոնդոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նրանց հետ քննարկել 2 երկրների նախագահների առաջիկա հանդիպման հարցը։
“Նախագահների հանդիպման նպատակը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող լուրջ հարցերի քննարկումը։ Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք նախագահների հանդիպման կազմակերպման հարցը”,-ասել է նա։
Tags: ադրբեջան
