Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դենիս Թումասյանը Onedivision.ru կայքի հարցման արդյունքով ճանաչվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության լավագույն պաշտպան: Նա հավաքել է 71 միավոր: 28-ամյա ֆուտբոլիստի թիմակից Միլան Վիեշտիցը երկրորդն է` 27 միավոր: Երրորդ տեղը զբաղեցրել է «Շիննիկ» ակումբի խաղացող Աբել Լամանժը` 19 միավոր:
«Ուրալը» հաջորդ տարի խաղալու է բարձրագույն խմբում: Այդ թիմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:
Tags: սպորտ, ֆուտբոլ
