Հունիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով մեկնելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Դավութօղլուն այցի շրջանակներում կմասնակցի Պաղեստինին աջակցության տրամադրման հարցերով համաժողովին:
Այս համաժողովը կազմակերպել է Իսմալական համագործակցության կազմակերպությունը և Ադրբեջանի կառավարությունը: Դրան մասնակցելու են կազմակերպության անդամ արտգործնախարարները: Համաժողովի անցկացման մասին որոշում էր կայացվել դեռևս տարեսկզբին՝ Կահիրեի գագաթաժողովի ընթացքում:
Դավութօղլուն միևնույն ժամանակ մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
