Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի մասնաճյուղի ղեկավար Շահին Ռզաևից առգրավել են լրագրող Թաթուլ Հակոբյանի “Կանաչ և սև.արցախյան օրագիր” գիրքը: Դա տեղի է ունեցել հունիսի 9-ին Ադրբեջաի մաքսային կետերից մեկում:
Այդ մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է Ռզաևը: Վերջինս այդ գիրքը ձեռք էր բերել Վրաստանում: Մաքսավորները խլել են գիրքը`պատճառաբանելով, որ այն “լույս է տեսել Հայաստանում”, ինչը գրվել է նաև արձանագրության մեջ:
“Ես հարցրեցի, թե արդյոք նրանք կխլեին Հայաստանում լույս տեսած “Եվգենի Օնեգին” գիրքը, ինչին պատասխանեցին`այո”,-ասել է Ռզաևը:
