Վերջերս լույս տեսած նշանավոր ամերիկացի գրող Դեն Բրաունի հերթական «Ինֆերնո» գիրքը մեծ ճանաչում է ապահովել այն վայրերի համար, որոնք նկարագրված են այդ վեպում: Դրանցից մեկը Ստամբուլի հնագույն ջրապահոցն է: Բյուզանդական ժամանակներից պահպանված այս ջրային պահոցի շինարարությունը սկսվել է դեռևս Կոնստանտին 1-ին կայսեր օրոք և ավարտվել 532թ., երբ արդեն կառավարում էր Հուստինիանոս կայսրը:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ գրքում հեղինակը գեղեցիկ գույներով ու շատ պատկերավոր նկարագրում է այս վայրը՝ առաջացնելով ընթեցողների հետաքրքրությունը: Այդ պատճառով էլ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ջրապահոց են այցելել մոտ 240 հազար զբոսաշրջիկ:
Բրաունի նախորդ գրքերը զբոսաշրջինկների մեծ հոսք էին բերել այնպիսի պատմական վայրեր, ինչպիսիք են Վատիկանի Սիքստինյան կապելլան և Սուրբ Պետրոսի հրապարակը, ինչպես նաև Փարիզի Լուվրի նշանավոր թանգարանը և Լոնդոնի Թեմփլ եկեղեցին:
