Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, սխալ են գնահատել Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները: «Անադոլու» գործակալության հետ զրույցում Բաղըշը նշել է, որ արտասահմանյան որոշ պետություններ իրենց նվաստացած են զգում, երբ տեսնում են, թե ինչ մեծ քայլերով է Թուրքիան առաջ գնում և դա նրանց մոտ անհանգստություն է առաջացնում:
Նախարար Բաղըշը քննադատել է արևմտյան ԶԼՄ-ների մոտեցումը ստամբուլյան իրադարձություններին: Նրա խոսքերով՝ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները ցույց տվեցին իրենց իրական դեմքն ու կեղծավորությունը: «Նրանք հույս ունեին, որ Թաքսիմը կդառնա Կահիրեի Թահրիրը, սակայն խորապես սխալվում են: Թաքսիմը Թահրիր չէ»,-ընգծել է Բաղըշը:
Tags: թուրքիա